Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ըստ Ասադի՝ բանակցությունները խաղաղության չեն բերի

Ըստ Ասադի՝ բանակցությունները խաղաղության չեն բերի
19.05.2013 | 18:27

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ բանակցություններ անցկացնելու նրանց ջանքերը չեն կարող կանգնեցնել քաղաքացիական պատերազմը Սիրիայում։ Երեկ արգենտինական թերթերից մեկին տված հարցազրույցում Ասադը ևս մեկ անգամ նշել է, որ մտադիր չէ հրաժարական տալ մինչև 2014 թվականը, երբ նախանշված են նախագահական ընտրություններ։
ԱՄՆ-ն և ՌԴ-ն ցանկանում են Ասադին և ապստամբներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ Ժնևում նախատեսված հանդիպման ընթացքում, սակայն Ասադը նշում է, որ ընդդիմությունը պատրաստ չէ բանակցությունների։

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ